Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ չեն սպասվում․ Պեսկով
Մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ չեն սպասվում, դրանք արդեն վերջերս կայացել են, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է Երևանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման իրավական հիմքերին:
Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի պնդմամբ՝ Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենսդրական ակտ, որը երկրի իշխանություններին ու պետական կառույցներին պարտադրում է առաջնորդվել եվրոպական ինտեգրման դիրքորոշմամբ: ըստ Պեսկովի՝ այդ իրավական կարգավորումն արդեն իսկ պարտավորեցնող ուժ ունի ՀՀ կառավարության համար:
Կրեմլի խոսնակը չի հստակեցրել, թե կոնկրետ որ օրենքի կամ իրավական փաստաթղթի մասին է խոսքը, սակայն շեշտել է, որ գործընթացն ունի իրավաբանական ձևակերպում: Հայկական կողմն այս հայտարարության վերաբերյալ դեռևս պաշտոնական պարզաբանում կամ մեկնաբանություն չի տարածել:
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...