Քաղաքականություն

Մոսկվայից սկանդալային ուղերձ՝ Երևանին․ փակել արտոնյալ մաքսային ռեժիմները Հայաստանի համար

Մոսկվայից սկանդալային ուղերձ՝ Երևանին․ փակել արտոնյալ մաքսային ռեժիմները Հայաստանի համար

ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը առաջարկել է վերանայել այն գազային արտոնությունները, որոնք Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը։


«Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս դեպքում էլեկտրաէներգիայի արժեքը մեկ կիլովատտ/ժամի համար 9 ռուբլուց կհասնի 16 ռուբլու։ Փաստացի՝ գրեթե կկրկնապատկվի»,- հավելել է նա։


Բացի այդ, պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է նաև «փակել» այն արտոնյալ մաքսային կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտվել ռուսական տնտեսական տարածքից։


«Ուշադրություն դարձրեք՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 98 տոկոսը գնում է Ռուսաստան։ Միևնույն ժամանակ երկիրը կենսականորեն կախված է մեր հացահատիկից, իսկ Հայաստանի առանձին կարևոր ճյուղերից մեկն էլ թունդ ալկոհոլի արտադրությունն է։ Այդ արտադրանքի 78 տոկոսը ևս արտահանվում է Ռուսաստան․ այդ «խանութը» պետք է փակել»,- հայտարարել է նա։


Լուգովոյի խոսքով՝ անհրաժեշտ է սկսել նաև գազային արտոնությունների վերանայումը։


«Տասնամյակներ շարունակ ռուսական գազը Հայաստանի համար պարզապես ապրանք չի եղել, այլ դաշնակցային հարաբերությունների համակարգի կարևոր տարր։ Եթե այդ համակարգը քայքայվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի շուկայական՝ տնտեսապես հիմնավորված գնով։ Այդ դեպքում առաջարկվում է գինը բարձրացնել մինչև եվրոպական մակարդակ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 400-ից 600 դոլար»,- ասել է Լուգովոյը Պետդումայում անցկացված «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։


Խորհրդարանականը նաև առաջարկել է անցկացնել Հայաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ միջպետական պարտքի ամբողջական աուդիտ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը իրավունք ունի պահանջելու պարտքային պարտավորությունների փուլային և լիարժեք կատարում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250