Այլ

19:00 Լուրերը մեկ տողով. Եվրոպացիները «խեղդելու» են հայ արտադրողներին .Էրդողանի սենսացիոն հայտարարությունը

19:00 Լուրերը մեկ տողով. Եվրոպացիները «խեղդելու» են հայ արտադրողներին .Էրդողանի սենսացիոն հայտարարությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Կառավարության որոշմամբ սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային համարանիշների նոր չափորոշիչները, որոնց վաճառքից ստացված միջոցները կուղղվեն ՆԳՆ…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Կառավարության որոշմամբ սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային համարանիշների նոր չափորոշիչները, որոնց վաճառքից ստացված միջոցները կուղղվեն ՆԳՆ տեխնիկական վերազինմանն ու անվտանգության ծրագրերին:

•Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որոնց շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ:

•Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է ընտրությունների նախաշեմին արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութերի ու ապատեղեկատվական արշավների ինտենսիվ աճի մասին:

•ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հասցեին Երևանի հայտարարություններն անվանել է սադրիչ՝ ընդգծելով, որ Մոսկվան չի գործի ի վնաս սեփական շահերի:

•Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ հայ արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, և ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի դեպքում տեղական լոբբիստները պարզապես կխեղդեն հայկական բիզնեսը:

•«Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշացրել է, որ ռուսական տեխնոլոգիաներից հրաժարվելու դեպքում Հայաստանը վտանգում է ամբողջությամբ կորցնել իր միջուկային էներգետիկայի բազմամյա փորձը:

•ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ Երևանը ռուսական կողմի հետ սերտ համագործակցությամբ սեփական պաշտպանության տակ է վերցնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները:

•Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում և վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղիղ անվանել է «բռնակալ»:

•Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում, իսկ օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ին կնվազի 6-10 աստիճանով:

Նմանատիպ հոդվածներ

09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250