Թաթոյանը՝ աղմկահարույց հոդվածի և Ռուսաստանից ֆինանսավորում ստանալու լուրերի մասին
Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են: Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը
«Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։
Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:
Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել: Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:
Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով: «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։
Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:
Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...