Մոսկվայից շոկային ուղերձներ ու ակնարկներ․ Ռուսաստանն այդ ամենը լավ է հասկանում․ Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանին խորհուրդ է տվել «ընտրել այն գնացքը, որը համընթաց է երկրի և ժողովրդի ճանապարհին»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքներով։
«Գուբերմանի այսպիսի հայտնի բանաստեղծություն կա. «Չի կարելի նույն տեղով նստել տարբեր գնացքներում»։ Դրա համար պետք է ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, ընտրել այն գնացքը, որը քեզ հետ նույն ճանապարհին է։ Քո երկրի ճանապարհին, քո ժողովրդի ճանապարհին», - ասել է Շոյգուն՝ պատասխանելով լրագրողների հարցին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության և եվրաինտեգրման պլանների մասին։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առայժմ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում, սակայն կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստը կրկին անցել է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը Արևմուտքի երկրների հետ Հայաստանի «ամուր ձեռքսեղմումներից» հետո այժմ հասկանում է, թե ինչու են նախկինում նրա սահմաններին հայտնվել եվրոպացի դիտորդները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հրաժարվել է Ադրբեջանի հետ սահմանին ռուս դիտորդներից, սակայն այնտեղ հայտնվել են Եվրամիության դիտորդները։
«Առաջին փուլում ասացին, որ այդ ամենը երկար չի տևի, մինչև ամեն ինչ հանդարտվի, երկու տարով։ Բայց արդեն այն ժամանակ որոշ ղեկավարներ ասացին, որ դա երկու տարով չէ, այլ երկար ժամանակով։ Ինչպես տեսաք, ոչ վաղ անցյալում գտնվելու ժամկետները երկարաձգվեցին։ Ճիշտ է, այսօր, այն բոլոր իրադարձություններից հետո, որոնց մենք ականատես եղանք օվկիանոսից այն կողմ, ամուր ձեռքսեղմումներից, տարբեր տեսակի փաստաթղթերի ստորագրումից հետո, մենք գիտենք, թե ինչի համար են այնտեղ եվրոպացի դիտորդները»,- ասել է Շոյգուն։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...