Թրամփը չի շտապում Իրանի հետ գործարքի հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ակնկալում Թեհրանի հետ համաձայնագրի արագ ստորագրում։ ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել է, որ բանակցությունները ընթանում են «կարգավորված և կառուցողական» մթնոլորտում, սակայն իր ներկայացուցիչներին հանձնարարել է չշտապել գործարքի կնքման հարցում։
«Ժամանակը մեր կողմն է։ Սխալներ չպետք է լինեն»,- հայտարարել է Թրամփը։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի ղեկավարության կողմից դիրքորոշման համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր, իսկ հիմնական վիճահարույց հարցը շարունակում է մնալ միջուկային ծրագիրը։ Ենթադրվող համաձայնագիրը պետք է ներառի նաև Հորմուզի նեղուցի բացումը և բարձր հարստացված ուրանի դուրսբերումը կամ ոչնչացումը։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի բացառել, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն մոտ ապագայում, սակայն ընդգծել է, որ այն պետք է հաշվի առնի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Իրանը հրապարակայնորեն չի մեկնաբանել հնարավոր գործարքի մանրամասները։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը միայն Irna գործակալությանը հայտարարել է, որ երկրի «պատվի և արժանապատվության» հարցերում Թեհրանը փոխզիջումների չի գնա։
Նմանատիպ հոդվածներ
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից, կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայ...
Ալիևի հրահանգները կատարողը փորձում է ճնշել փոփոխություններ բերող ուժին. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են.▫️ՔՊ - 32%▫️...