Հայ ժողովուրդն է ասելու իր վերջնական խոսքը. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ զարգացնելով իր հարաբերությունները Եվրոպայի հետ. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սեպտեմբերի 26-ին Պուտինը Կրեմլում հանդիպել էր Փաշինյանի հետ։
«Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ, բայց դրան զուգահեռ զարգացնում է իր հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը միևնույն ժամանակ նշել է, որ այն ժամանակ Փաշինյանը պարզաբանել էր, թե ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության վերաբերյալ։
«Եվ դա կարվի հանրաքվեով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդն է ասելու իր վերջնական խոսքը»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...