Գաղտնի փաստաթղթեր. ովքեր են կանգնած Փաշինյանին հեռացնելու պլանի հետևում. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։
Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։
Արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։
Նկարագրված են նարատիվները ու թեզերը, որոնք պետք է տարածվեն իրենց նախընտրած թեկնածուին առաջ մղելու համար։
Առկա է հանրային տրամադրությունների վերլուծություն։ Հստակ նշվում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ կրկնվի 2012 թվականին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու պատմությունը։
Արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչը, բնականաբար, բերում է այն մտքին, որ այս ամենի աղբյուրը (ստացման ուղին) նույնն է, ինչ Թևանյան Անդրանիկի մեղադրանքի հիմքում ընկած նյութերինը»։
Հիշեցնենք` Хроника Кавказа-ի խմբագրության տնօրինության տակ է հայտնվել փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը բացահայտում է Հայաստանում սպասվող ընտրություններին քաղաքական միջամտության լայնամասշտաբ ծրագրերը։ Ըստ ստացված նյութերի՝ այս գաղտնի արտահոսքի աղբյուր է դարձել ռուսական հատուկ ծառայությունների գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը ենթարկվել է հաջող կոտրման։
Նմանատիպ հոդվածներ
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...