19:00 Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրվելու. աշխարհի խիստ արձագանքը «Օրեշնիկին»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
•Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է պետական դավաճանության մեղադրանքով երկու ամսով կալանավորված իր թիմակից Անդրանիկ Թևանյանի գործին:
•Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ առանց ուժեղ առաջնորդի ու բանակի պետությունը դառնում է բեռ, և մեղադրել է իշխանություններին դաշնակիցների հետ կապերը փչացնելու մեջ:
•Նիկոլ Փաշինյանը հերքել է եկեղեցաքանդության մեղադրանքները՝ նշելով, որ կառավարությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդնում պատմամշակութային հուշարձանների փրկության համար:
•Վարչապետը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կվերականգնի տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունն ու կդառնա խաղաղության խաչմերուկ:
•Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կգործի մինչև Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի վերջնական ստորագրումը:
•Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը խստորեն դատապարտել են Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը:
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...