17:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը պատասխանել Պուտինին. Թուրքիայում պառակտում է սկսվել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ-ում բավականին մեծ ազդեցություն ունեցող միակ պաշտոնյան է, և իր համար կառույցում անլուծելի հարցեր չկան:
•Վարչապետը, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել է, որ Հայաստանն այս պահին ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն չունի:
•Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև՝ տարածաշրջանային հարցերի շուրջ:
•Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանում ոչ մի կարևոր որոշում չի ընդունվում առանց երկրի գերագույն առաջնորդի թույլտվության:
•«Նյու Յորք Թայմս»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հետ սպասվող գործարքը Իրանին թույլ կտա ապասառեցնել արտերկրում գտնվող 25 միլիարդ դոլարի ակտիվները:
•Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում դատարանի որոշումից հետո պառակտում է սկսվել, ինչը հանգեցրել է կողմնակիցների միջև բախումների և ծեծկռտուքի:
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...