12:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հրապարակած քարտեզը. Թուրքիայի անդրադարձը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունների քարտեզը՝ կապված Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման հետ։
•Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է երկաթուղու բացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր ու կարևոր էջ է բացվում։
•Ուկրաինական կողմը հաստատել է, որ ռուսական զորքերը Կիևի մարզին հարվածել են «Օրեշնիկ» տեսակի միջին հեռահարության հրթիռով։
•Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավելի քան 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականն ու երկաթուղային կայարանի տանիքի փլուզման մեղավորների պատժումը։
•ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ Վաշինգտոնը գործնականում սպառել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ճնշման հնարավորությունները։
•Իրանական լրատվամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ն համաձայնագրի շրջանակում պարտավոր է հանել իրանական նավթի պատժամիջոցներն ու ապասառեցնել շուրջ 25 միլիարդ դոլարի ակտիվներ։
•ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ «Վերջին զանգի» միջոցառումների ժամանակ շրջանավարտների մասնակցությամբ ծանր պատահարներ չեն գրանցվել, թեև տուգանային հրապարակ է տեղափոխվել 182 մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...