10:00 Լուրերը մեկ տողով. Երկաթուղային պատմական բացում, հարձակում Կիևի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար բացվել է Ախալքալաք–Կարս երկաթուղին, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
•Պետական դավաճանության մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է, սակայն նրա պաշտպանը հայտնել է որոշումը բողոքարկելու մտադրության մասին։
•Ընտրություններին մասնակցող մեկ այլ պատգամավորի թեկնածուի մոտ հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը վկայող փաստաթղթեր, ինչը նա նախկինում հերքել էր։
•Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել և Գաղտնի ծառայության պատասխան կրակի արդյունքում հիվանդանոցում մահացել է։
•Ռուսական զորքերը զանգվածային հարձակման են ենթարկել Կիևը, ինչի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, վիրավորներ և մեկ զոհ։
•ԱՄՆ-ն և Իրանը մոտեցել են հրադադարի ռեժիմը 60 օրով երկարաձգելու և պատժամիջոցների փուլային մեղմացման շուրջ համաձայնությանը։
•Հայ ըմբիշը 10:0 հաշվով բացարձակ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ և նվաճել Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության ոսկե մեդալը։
•Հայաստանի առանձին շրջաններում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում և գետերում ջրի ելքերի մեծացում։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...