09:00 Լուրերը մեկ տողով. 622 հազար դոլար՝ լրտեսության համար, Նիկոլ Փաշինյանը՝ Google Maps-ում Տիգրանաշենն Ադրբեջանի տարածքի մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Ազգային անվտանգության ծառայության հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, ինչի շրջանակներում իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։
· Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Google Maps-ում Տիգրանաշենն Ադրբեջանի տարածքում պատկերելու խնդրին և ներկայացրել 2020 թվականի պատերազմից հետո իր ունեցած ապրումներն ու Արցախյան հարցի շուրջ վերլուծությունները։
· «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակով տեղեկացրել է հայկական կողմին, որ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։
· Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աերոնկարահանման հաշվարկի, մասնակցել է շուրջ 1280 մարդ։
· Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի ընթացքում տեղի ունեցած գրաֆիկական սխալի և Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար։
· Բելառուսի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Լիտվան իր օդային տարածքը բացել է դեպի Ռուսաստան ուղղվող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար՝ մտահոգություն հայտնելով Բալթյան երկրների քաղաքականության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի...
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնային շր...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...