18:00 Լուրերը մեկ տողով. Երևանին կանգնեցրել են ընտրության առաջ. Սևանի «փրկության» նոր ծրագիրը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Երևանը պետք է շուտ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, իսկ դուրս գալու դեպքում կվերանայվեն էներգակիրների արտոնյալ գները։
•Իրավապահների կողմից բնակարանի և գրասենյակի խուզարկությունից հետո Անդրանիկ Թևանյանը գնացել է ԿԸՀ, որտեղ քննվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
•ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։
•Եվրամիությունը նոր նախագծով աջակցելու է Հայաստանին Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանության գործում։
•Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը չի խաթարի ԱՄՆ-ի հետ ունեցած կենսական հարաբերությունները։
•Կատարի պատվիրակությունը Վաշինգտոնի համաձայնությամբ ժամանել է Թեհրան՝ նպաստելու Իրանի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի կնքմանը։
•ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ համակարգված ճշգրտումներ է մտցնում Եվրոպայում իր զորքերի ներկայության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
14:00 Լուրերը մեկ տողով. Ինչ է սպասվում վարորդական իրավունքից զրկվածներին և աշակերտներին. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունքից զրկվածների համար ներդնել 6 մի...