16:00 Լուրերը մեկ տողով.Ղարաբաղի հարցով Բաքվի օրակարգը. ՌԴ-ի դեմ պատերազմի նոր սցենարը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Էկոնոմիկայի նախարարի պարզաբանմամբ՝ Վերին Լարսում հայկական բեռնատարների կուտակումները կապված են Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և զբոսաշրջիկների հոսքի կտրուկ մեծացման հետ:
•«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես մոտիվացված է որակել ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներն ու խուզարկությունները:
•«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ չեն քննարկում ընդդիմադիր լիդեր լինելու տարբերակը:
•Ադրբեջանցի քաղաքագետի փոխանցմամբ՝ Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը Բաքվի օրակարգից դուրս է, քանի դեռ Երևանը հրաժարվում է քննարկել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։
•Վրաստանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավարը՝ Լարսի անցակետում Ռուսաստանից չհայտարագրված 40 միլիոն ռուբլու տեղափոխմանն օժանդակելու համար:
•Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի նախագահի գլխավորությամբ դիտարկում են Ռուսաստանի վրա ֆիզիկական հարձակման սցենարը:
•Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան 2016 թվականից ի վեր հաջողված գործունեությունից հետո պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին: