Մոսկվայից օգուտ քաղելու Երևանի ցանկությունը լավ հասկանում ենք․ Շոյգու
Ռուսաստանը հասկանում է Մոսկվայի հետ համագործակցությունից օգուտ քաղելու Երևանի ցանկությունը, բայց դա «երկկողմանի փողոց է»: Այս մասին Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանում աշխատող՝ Հայաստանի քաղաքացիները 2025 թվականին հայրենիք են ուղարկել գրեթե 3,9 մլրդ դոլար։ Դա փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդն է կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը։ Երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովությունից:
Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 36%։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման և նաև ներմուծման ցուցանիշներով։ Դրանք են բնական գազը, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...