Դատական հայց` Վլադիմիր Զելենսկու դեմ
Ուկրաինական էներգետիկայի բնագավառում կոռուպցիայի գործով անցնող անձ և Վլադիմիր Զելենսկու դաշնակից Տիմուր Մինդիչը դիմում է ներկայացրել Կիևի վճռաբեկ վարչական դատարան՝ իր նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու պահանջով, ինչը պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի վճռաբեկ վարչական դատարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ Մինդիչի հայցադիմումը, որով պահանջվում է հակաիրավական ճանաչել ու չեղարկել պատժամիջոցների վերաբերյալ հրամանագիրը, ստացվել է մայիսի 14-ին, իսկ որպես պատասխանող կողմ է ներգրավվել Զելենսկին։ Նշվում է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 11-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն էներգետիկ ոլորտի կոռուպցիոն գործով մեղադրանքներ է առաջադրել հանցավոր խմբավորման յոթ անդամի, որոնց թվում է Մինդիչը, ինչպես նաև երկրի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը։ Դրանից հետո՝ նոյեմբերի 13-ին, Զելենսկին պատժամիջոցներ էր կիրառել Մինդիչի և նրա հիմնական ֆինանսավորող Ալեքսանդր Ցուկերմանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...