ԱՄՆ-ն անհանգստացած է Պուտինի անսպասելի ուղերձից. ԶԼՄ
Նյու Յորքի համալսարանի ավագ արտահաստիքային գիտաշխատող Էդ Փրայսի կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի ուղևորությունից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնումը Չինաստան ազդակ էր Միացյալ Նահանգների համար։
«Պուտինի գալուստը պատահական չէ, այն տեղի ունեցավ Պեկին Թրամփի պետական այցի ավարտից ընդամենը մի քանի օր անց։ Հավանաբար, նա հիշեցում է հղում ամերիկացիներին այն մասին, որ դուք կարող եք Չինաստան գալ որքան ուզում եք, բայց Ռուսաստանն ավելի մոտ է և ավելի բարեկամական, քան դուք», — հայտնել է փորձագետը Սի-Էն-Բի-Սի-ի հետ զրույցում։
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով գտնվում է այդ երկրում։ Այս ուղևորությունը նվիրված է ռուս-չինական բարիդրացիության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին։
Ռուսաստանի նախագահի հետ միասին Չինաստան է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում ներառված են փոխվարչապետեր, նախարարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ ու պետական կորպորացիաների ղեկավարներ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...