Սպանություններ Թուրքիայում. հանցագործը սպանել է 6 մարդու, այդ թվում՝ նախկին կնոջը
Թուրքիայի Մերսին նահանգի Տարսուս և Չամլըյայլա շրջաններում 37-ամյա Մեթին Օ.-ն սպանել է 6 մարդու, այդ թվում՝ նախկին կնոջը: Հանցագործը նաև վիրավորել է 8 մարդու: Իրադարձությունները սկսվել են այն ժամանակ, երբ Մեթին Օ.-ն գնացել է Քադելի թաղամասի մսի խանութ-ռեստորան, որտեղ նա աշխատել էր մոտ մեկ տարի առաջ։ Նա ատրճանակով կրակել է իր նախկին գործընկեր Ահմեթ Էրջանին և խանութի սեփականատեր Սաբրի Փանին, ապա փախել սպիտակ մեքենայով։
Փախուստի ճանապարհին մեկ այլ թաղամասում կանգ առնելով՝ նա բենզալցակայանում կրակել և սպանել է բեռնատարի վարորդ Գյոքայ Սելֆիօղլուին, նույն տարածքում հանդիպել է Աբդուլլահ Քոջային՝ ով մոտոցիկլետով էր, վրաերթի ենթարկել, ինչից հետո մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ վարորդը՝ մահացել։
Մերսինի ոստիկանությունը սերիական մարդասպանի մասին ահազանգեր ստանալուց հետո ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ հանցագործին հայտնաբերելու համար։ Կասկածյալի հայտնաբերման աշխատանքներին մասնակցել են ուղղաթիռներ և կինոլոգիական խմբեր։ Կասկածյալը, հայտնվելով փակուղում, ինքնասպան է եղել։
Ermenihaber
Նմանատիպ հոդվածներ
«Մաֆիայի շերեփուկները»՝ ընդդեմ իշխանության. Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝...
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։«Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգի...
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին.«Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամո...
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...