11:00 Լուրերը մեկ տողով. Սահմանամերձ կենսալաբորատորիաների շուրջ մտահոգություններից մինչև Մոսկվա-Պեկին գործակցություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
·Ռուսաստանի սահմանակից երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող կենսալաբորատորիաները ռուսական կողմից որակվել են որպես ոչ հրապարակային ռազմական գործողությունների և անտեսանելի պատերազմի արտահայտում։
·ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ կողմի դեմ, այլ ծառայում է համաշխարհային խաղաղությանն ու միջազգային իրավունքի պաշտպանությանը։
·Ադրբեջանը հաջորդ ամսվա սկզբին նախատեսում է սկսել բնական գազի արդյունահանումը նոր հանքավայրից՝ ընդլայնելով իր դիրքերը եվրոպական էներգետիկ շուկայում։
·Միացյալ Նահանգները ձգտում է փոփոխել ռազմական պայմանագիրը՝ Գրենլանդիայում անժամկետ ներկայություն ապահովելու և օտարերկրյա ներդրումների նկատմամբ վետոյի իրավունք ստանալու համար։
·Ամերիկյան «SpaceX» ընկերության Տեխասի բազայում ենթակառուցվածքների արագացված բարելավման աշխատանքների ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կապալառու ընկերության աշխատակից է զոհվել։
·Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մզկիթում երկու դեռահաս կրակ են բացել՝ սպանելով երեք մարդու, որից հետո ինքնասպան են ել. ոստիկանությունը դեպքը քննում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։
Նմանատիպ հոդվածներ
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնայ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի տ...