ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փելեշյանը՝ Կաննում․ հայկական կինոյի հաղթարշավը շարունակվում է
Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացել է հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։
Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվել են ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով:
Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։
«Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատել է Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում»,- նշում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակարան է այրվել
Մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շե...