15:00 Լուրերը մեկ տողով. Բայրամովի ուշագրավ հայտարարությունը. Իրանը նախազգուշացնում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ընդդիմության վարչապետի թեկնածուն անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր հանդիպմանը՝ շեշտելով, որ այն կրել է բացառապես ազգային ու հոգևոր բնույթ։
•Հայաստանի երկրորդ նախագահը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը հնարավոր է լուծել ողջամիտ ժամկետներում։
•Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Ռուսաստանի Յարոսլավլ մարզում արդյունաբերական օբյեկտ է հրկիզվել, ինչի պատճառով սահմանափակվել է երթևեկությունը դեպի Մոսկվա:
•Էստոնիայի հակաօդային պաշտպանության համակարգն իր պատմության մեջ առաջին անգամ սեփական տարածքում անօդաչու թռչող սարք է խոցել։
•Իրանի ռազմական ղեկավարությունը նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ սպառնալով հզոր պատասխանով ցանկացած նոր ագրեսիայի դեպքում։
•Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Երևանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ պայման է:
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
12:00 Լուրերը մեկ տողով. Շանը մեքենայից կապած քարշ տվողը ձերբակալված է. սենսացիոն բացահայտումներ Ստամբուլի բանակցություններից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Արմավիրում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբեր...