13:00 Լուրերը մեկ տողով. Դատարանի վերջնական վճիռ, ընդդիմության հայտարարություն, Թրամփ-Սի Ծինփին գաղտնի խոսակցություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
·Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վարչապետի շարասյան ուղեկցող մեքենայի վարորդի պատիժը՝ մեկուկես տարվա ազատազրկումը:
· «Հայաստան» դաշինքը դիմել է միջազգային կառույցներին՝ հայտարարելով հունիսի ընտրություններին ընդառաջ ոչ մրցակցային քաղաքական մթնոլորտի մասին:
·ԲՀԿ առաջնորդը Սիսիանում և Գորիսում հանդիպել է բնակիչների հետ ու ներկայացրել սոցիալական խնդիրների լուծման իրենց ծրագիրը:
· Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնող փաստաթուղթ:
·Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ տարածաշրջանում սահմանների բացումն ու խաղաղությունը կախված են Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից:
·Իրանի առաջնորդը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում թշնամու համար խոցելի նոր ճակատների բացման մասին:
· Մամուլի տեղեկություններով՝ Չինաստանի ղեկավարը ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի նախագահը կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար:
Նմանատիպ հոդվածներ
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնային շր...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի...