Փաշինյանը Կարապետյանից 6 մլն. դրամ ու հերքում է պահանջում՝ «սնկերի պատմության համար»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Պահանջում է հերքել հայտարարությունը, որ ինքը Չինաստանից հալյուցինոգեն սնկեր է բերել և հօգուտ իրեն Կարապետյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։
Նշենք, որ դատավորն արդեն գործն ընդունել է վարույթ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին այդ հայտարարության համար։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաք...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...