Ծառուկյանը օդում խոսող ու ստեր տարածող է. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից այն բանի համար, որ նրանց մտերիմներն իր կուսակցության աջակիցներ են:
Հարությունյանը նշել էր, որ եթե Ծառուկյանը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է:
«Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց:
Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի դեմ գործող Լուկաշենկոյի օրթաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իբր 52 պարեկ ազատվել է աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար: Կոչ էի արել հրապարակել ցուցակը: Ծառուկյանը դա չարեց:
Հետևաբար նա, ինչպես միշտ, ուղղակի օդում խոսող է ու ստեր տարածող»,- անդրադարձել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաք...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...