Իրենք չտեսի նման եկան իշխանության, քաոս են ստեղծում. Սամվել Կարապետյան
Իրենց իշխանությունը պահելու համար ստեղծում են քաոս, որ կարողանան կառավարել այդ քաոսը: Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Իրենք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ավելի ագահ մարդ գոյություն չունի: Այս մարդիկ այդ սկզբունքով են շարժվում առաջ, ագահությունը խեղդում է իրենց, իրենք չեն պատկերացնում այս կյանքն առանց իրենց իշխանության ու աթոռների: Մենք չենք կարող թույլ տալ իշխանության բերել մարդկանց, որոնք միայն «ի հեճուկս» բառը գիտեն:
Նա իշխանության է եկել ընդամենը մեկ բառով՝ «ի հեճուկս», բայց երկիր կառավարելու համար միայն հակառակվելը բավարար չէ, պետք է ունենալ տվյալներ, որոնք այս իշխանությունը չունի: Նիկոլ Փաշինյանի առավելագույն պոտենցիալը կարող էր լինել Ենոքավանում մի խոզաբուծարան կառավարելը։ Այս մարդիկ կորցրել են կապը իրականության հետ, նրանք չեն հանգստանալու և գնալու են նորանոր միակողմանի զիջումների, ինչը կործանարար է մեր պետականության համար»,- նշել է Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի հետ զրույցում ահազանգել է սպասվող նոր վտանգների մասին։ Ըստ նրա՝ իշխանությունները կորցրել են սթափության զգացումն ու կապը սեփական ժողովրդի հետ, ինչի արդյունքում երկիրը տանում են նորանոր միակողմանի զիջումների՝ վտանգելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...