Հանտավիրուսը հասավ Նիդրլանդներ. 12 բուժաշխատողներ են մեկուսացվել
Նեյմեգենի Radboudumc համալսարանական բժշկական կենտրոնի տասներկու աշխատակիցներ տեղավորվել են կանխարգելիչ կարանտինի մեջ՝ հանտավիրուսով վարակված պացիենտի նմուշառման ժամանակ սահմանված խիստ կանոնները չպահպանելու պատճառով։
Հիվանդանոցի երկուշաբթի երեկոյան տարածած հայտարարության համաձայն՝ անձնակազմը MV Hondius լայներից տարհանված հիվանդի արյան նմուշառման ընթացքում կիրառել է ստանդարտ ընթացակարգ՝ անտեսելով վիրուսի բնույթով պայմանավորված ավելի խիստ արձանագրությունը։ Բացի այդ, միջազգային կանոններին չհամապատասխանող ձևով է իրականացվել նաև պացիենտի մեզի ուտիլիզացումը։ Բժշկական կենտրոնը նշել է, որ չնայած վարակման հավանականությունը ցածր է, բուժաշխատողները վեց շաբաթ կմնան մեկուսացման մեջ։ Կարանտինում է գտնվում նաև հանտավիրուսով վարակված հիվանդը։
Radboudumc-ի վարչության նախագահ Բերտինա Լահեյսը ցավ հայտնելով կատարվածի համար՝ վստահեցրել է, որ միջադեպը մանրակրկիտ կուսումնասիրվի՝ հետագայում նման սխալներից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ, MV Hondius զբոսանավը, որը նավարկում է Նիդեռլանդների դրոշի ներքո, սկսել է վերադարձը դեպի Ռոտերդամ։ Տարհանման լայնածավալ գործողության շրջանակում վերջին 28 ուղևորները, այդ թվում՝ Ֆիլիպինների, Նիդեռլանդների և Գերմանիայի քաղաքացիներ, բժիշկ և համաճարակաբաններ, հատուկ չվերթներով հասել են Էյնդհովենի օդանավակայան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարհանվածներից առնվազն յոթի մոտ հանտավիրուսի թեստը դրական է եղել։ Կրծողների միջոցով տարածվող այս հազվագյուտ վիրուսը զբոսանավում երեք մարդու մահվան պատճառ է դարձել։ Թեև վիրուսի դեմ պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա, մասնագետները նշում են, որ հանրության համար վտանգը մեծ չէ և այն չի կարող համեմատվել COVID-19-ի հետ։ Սպասվում է, որ լայները Ռոտերդամ կհասնի կիրակի, որից հետո նավում կիրականացվի դեզինֆեկցիա։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...