Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին կալանավորեցին
Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ երկուամսյա կալանք է սահմանել՝ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանաշինության միջոցով փողերի լվացման գործով։ Նրա համար սահմանվել է նաև 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավ։ Գրավը վճարելու դեպքում Երմակին պարտավորեցրել են չլքել Կիևը, հանձնել արտասահմանյան անձնագրերը և զերծ մնալ այս գործով անցնող մի շարք անձանց, այդ թվում՝ Տիմուր Մինդիչի, նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի և գուշակ Վերոնիկա Անիկեևայի հետ շփումներից։
Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 60 օրով կալանքի տակ պահելը։
Հիշեցնենք՝ Երմակին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիայի գործով։ Երմակը հրաժարվել է մեկնաբանել կոռուպցիոն մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...