Քաղաքականություն

Ռուսաստանից արձագանքել են Երմակի ձերբակալմանը

Mariam Z.
Ռուսաստանից արձագանքել են Երմակի ձերբակալմանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության համաձայն՝ Անդրեյ Երմակի շուրջ ստեղծված իրավիճակը չի ներառված ռուսական կողմի օրակարգում և չի ազդի խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տվյալ հարցը իրենց օրակարգում չէ։ Նրա խոսքով՝ եթե դատական կարգով հաստատվի կոռուպցիայի փաստը, ապա դա կլինի բացառապես Կիևի և այն կողմերի խնդիրը, որոնք միջոցներ են տրամադրել, այսինքն՝ ում գումարներն են հափշտակվել։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է նաև, որ իրենք առանձնապես չեն հետևում այդ գործին, քանի որ այն իրենց չի վերաբերում։


Հիշեցնենք` Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ երկուամսյա կալանք է սահմանել՝ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանաշինության միջոցով փողերի լվացման գործով։ Նրա համար սահմանվել է նաև 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավ։ Գրավը վճարելու դեպքում Երմակին պարտավորեցրել են չլքել Կիևը, հանձնել արտասահմանյան անձնագրերը և զերծ մնալ այս գործով անցնող մի շարք անձանց, այդ թվում՝ Տիմուր Մինդիչի, նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի և գուշակ Վերոնիկա Անիկեևայի հետ շփումներից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250