Ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցրել Ուկրաինային. պայթյուններ են որոտացել
Ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Քաղաքում պայթյուններ են լսվել։ Հաղորդվում է՝ նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզությունը նախազգուշացրել էր, որ ռուսական զինվորականները, հավանաբար, ծրագրում են համակցված հարձակում և կարող են լայնածավալ հրթիռային հարված հասցնել։ Գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել էր, որ հարձակման առաջին ալիքի ընթացքում ռուսական զորքերը պետք է կիրառեն «զգալի քանակությամբ հարվածային անօդաչու սարքեր՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը ծանրաբեռնելու և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու համար»։ Իսկ երկրորդ ալիքի ընթացքում կարող են օգտագործվել «մեծ քանակությամբ օդային և ծովային տեղակայման թևավոր հրթիռներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ»։ Հետախուզության տվյալներով՝ թիրախ պետք է դառնային խոշոր քաղաքների կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկան, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և պետական իշխանության մարմինների շենքերը։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...