Արագածոտնի 4 դպրոցների տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել. Փաշինյան
Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։ Այսօր Աջափնյակում լրագրողների հետ արտագնա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ հենց ինքն է հրահանգել ազատման դիմումներ գրել։
Մայիսի 13-ին ԶԼՄ–ները գրել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրել էր՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Որ չստացվի՝ մենք պահի տակ, էմոցիայի տակ, հանկարծ ինչ-որ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ եղան։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն»,- ասաց Փաշինյանը։
Պնդում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսի կիրառումն ու խիստ հրահանգել է բացառել այն։ Ըստ Փաշինյանի՝ եթե վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին դրդեն մասնակցել իրենց հանրահավաքներին կամ էլ հակառակը՝ թույլ չտան մասնակցել, ապա դա անհետևանք չի մնա։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...