Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոնց որ ասեք թելով հեռախոսներից ենք ուզում. Փաշինյան

Mariam Z.

Ապարանի ամենամեծ գյուղի բնակիչը Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ տարածաշրջանի 10 գյուղերի բնակիչներ բանկային գործարքների համար ստիպված են անցնել 20 կմ ճանապարհ՝ հասնելու Ապարան, ուստի տեղում բանկի մասնաճյուղի ու բանկոմատի կարիք կա։


«Ժողովուրդ, իրականում դրա համար պետք է հեռախոս և հավելված: Մենք հիմա թվայնացման վրա մեծ ջանք ենք ծախսում, որ հեռուստացույցի մոտ նստես, լույսդ վճարես, գազդ վճարես, հեռախոսդ վճարես, աշխատավարձդ ստանաս, բարեկամիդ փող փոխանցես, ցանկացած գործարք: Ես իմ հավելվածն եմ նայում, ինչ ասես՝ կա այս հավելվածի մեջ»,- նշել է նա:


Արձագանքելով քաղաքացու դիտարկմանը, թե այդ դեպքում պետք է հանրապետության բոլոր բանկերը փակել, Փաշինյանը պատասխանել է, որ դրանք փակվում են և մասնաճյուղերը գնալով նվազում են։


«Դա մոտավորապես գիտե՞ք ինչ է, որ ասեք՝ այն թելով հեռախոսներից ենք ուզում, ասենք՝ ինչի՞ համար, ցավներդ տանեմ, զանգեք, բջջային հեռախոս կա: Ես էլ շուտ չեմ սովորել, շատ դժվար եմ սովորել այս հավելվածին, բայց հիմա երեխեքի բուֆետի, դպրոցի փողը սրանով եմ տալիս»,- պարզաբանել է վարչապետը:


Նա հավելել է, որ հավելվածի կիրառումն օգնում է խնայել ժամանակ և էներգիա։


«Բանկային համակարգը մասնավոր համակարգ է, որ մի բան բերում, դնում է, պետք է դրա ծախսը հանի: Հիմա թոշակառուն նույնիսկ իր թոշակը չի կանխիկացնում, ինչո՞ւ չի կանխիկացնում, որովհետև գիտի՝ անկանխիկ առևտուր, որ անի, 10,000-12,000 դրամ հետ է գալու: Ավելի լավ է՝ թվային այս հավելվածը ներկայացնող կուրս կազմակերպենք գյուղում, որ մարդը հասկանա՝ ո՛չ բանկի կարիք կա, ո՛չ բանկոմատի: Կարող ենք ասել՝ բերեք դրեք, բայց երեք ամիս հետո հանելու է, ինչո՞ւ, որովհետև ասելու է՝ բանկոմատն ինձ վրա «նստում է» մեկ միլիոն դրամ, ես այստեղի գործարքներից ստանում եմ 500,000 դրամ, ո՞վ է տալու մնացած 500,000 դրամը: Սա է ամբողջ խնդիրը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250