ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպես որ կհանդիպենք դատարանում․ Թաթոյան՝ Ալիևին
Քանի որ մեր ներկայիս ղեկավարի մեջ այլևս տղամարդկություն չի մնացել, ես՝ որպես այս ընտրություններում Հայաստանի թեկնածու, կպատասխանեմ մեր երկրի անունից։
Հրապարակված տեսանյութում ասել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ հայերի ատելության պատճառներն ադրբեջանցիների նկատմամբ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։
«Պարոն Ալիև, թույլ տվեք հարցնել՝ ո՞ւմ պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները՝ այն երկրի՞ն, որի ազգային հերոսը կացնահար մարդասպան է, թե՞ հայերին։ Կամ այն երկրի՞ն, որը ավելի շատ կրոնական և մշակութային հուշարձաններ է ոչնչացրել, քան ISIS-ը, թե՞ հայերին։ Ավելին, Ձեր ելույթում Դուք մեր երկիրն ու ղեկավարներին մեղադրեցիք Ձեր ժողովրդի դեմ ամենատարբեր հանցագործությունների մեջ։
Մեր խնդիրները մի օր լուծվելու են, բայց լուծվելու են միջազգային իրավունքի ճանապարհով: Այնպես որ կհանդիպենք դատարանում»,- ասված է Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայիս անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է քարոզարշավը Վայոց...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել են Երևանի կենտրո...