Հեղափոխություն՝ Թուրքիայում․ մեծ փոփոխություններ են սպասվում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է սահմանադրական հեղափոխության, ելույթ ունենալով Պետական խորհրդի հիմնադրման տարելիցին նվիրված միջոցառմանը, վերահաստատել է երկրի հիմնական օրենքը փոփոխելու իր մտադրությունը։ Նա նշել է, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը ժողովրդավարական տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ այն ընդունվել է 1980-ականների ռազմական հեղաշրջումից հետո։ Ըստ նախագահի՝ նոր փաստաթղթի ստեղծումն անհրաժեշտություն է քաղաքական համակարգի լիարժեք արդիականացման համար։
Սահմանադրական բարեփոխումների թեման Թուրքիայում առանցքային էր դեռևս 2023 թվականի համապետական ընտրությունների նախաշեմին, սակայն քվեարկությունից հետո հարցը ժամանակավորապես դուրս էր մնացել առաջնային օրակարգից։ Այժմ պաշտոնական Անկարան փորձում է վերադառնալ այս նախագծին՝ նպատակ ունենալով վերջնականապես ձերբազատվել նախկին ռազմաքաղաքական համակարգի մնացուկներից։ Փորձագետները սա դիտարկում են որպես Էրդողանի քաղաքական ժառանգության ամրապնդման փորձ, որն ուղղված է նախագահական կառավարման մոդելի վերջնական հաստատմանը։
Չնայած իշխանությունների վճռականությանը, ընդդիմադիր դաշտում մոտեցումները տարբեր են։ Թեև քաղաքական ուժերի մեծ մասը համաձայն է, որ 1982 թվականի սահմանադրությունը հնացած է, սակայն առկա են սկզբունքային տարաձայնություններ բովանդակային հարցերում։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ պնդում են խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու անհրաժեշտությունը, մինչդեռ իշխող կուսակցությունը հակված է պահպանել և ուժեղացնել գործող նախագահական ուղղահայացը։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում զինվորականության ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա էապես նվազել է, հատկապես 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Նոր սահմանադրության ընդունումը կարող է դառնալ այն իրավական հիմքը, որը կամրագրի երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները։ Ակնկալվում է, որ առաջիկայում այս հարցի շուրջ քաղաքական քննարկումները կմտնեն ավելի գործնական փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...