Հայտնի է Մակրոնին հասցված սկանդլային ապտակի պատճառը
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնն ապտակել է նախագահ Էմանուել Մակրոնին իրանցի դերասանուհուն ուղարկված հաղորդագրության պատճառով։
Ֆրանսիացի լրագրող և «Գրեթե կատարյալ զույգ» գրքի հեղինակ Ֆլորիան Տարդիֆը, հղում անելով Daily Mail-ին, հայտնել է, որ միջադեպի պատճառը Բրիժիտ Մակրոնի տեսած հաղորդագրությունն է՝ ուղղված հայտնի իրանցի դերասանուհուն։ Ըստ հեղինակի՝ նախագահը մի քանի ամիս «պլատոնական» կապ է պահպանել աստղի հետ, սակայն հետո գրել է «բավականին հեռու գնացող» տեքստեր։ Լրագրողի տեղեկություններով՝ Մակրոնը դերասանուհուն հայտնել է, որ նրան շատ գեղեցիկ է համարում։ Տարդիֆը հավելել է, որ տեղի ունեցածի մասին իրեն պատմել են նախագահին մոտ կանգնած անձինք։
Մայիսի 13-ին Le Parisien-ի հետ զրույցում Բրիժիտ Մակրոնի ներկայացուցիչները հերքել են այս պնդումները՝ շեշտելով, որ առաջին տիկինը երբեք չէր ստուգի ամուսնու հեռախոսը։
Այդուհանդերձ, 2025 թվականի մայիսին՝ Հարավարևելյան Ասիա մեկշաբաթյա շրջագայության մեկնարկին, Վիետնամի Հանոյի օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել։ Նախագահական ինքնաթիռի դռների բացվելու պահին նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է Բրիժիտի ձեռքը թեթևակի ապտակում ներսում գտնվող Էմանուել Մակրոնին։ Տեսանյութը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցցանցերում, իսկ Ելիսեյան պալատը հաստատել է կադրերի իսկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...