ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել
ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․
«Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»,- ասվում է ուղերձում։
Նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, միաժամանակ նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը»։
«Եվ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...