Ամեն ինչ որոշվում էր ուժով․ Լավրովը նախազգուշացնում է
Աշխարհը վերադառնում է այն ժամանակներին, երբ ամեն ինչ որոշվում էր ուժով և առանց միջազգային իրավունքի հարգանքի, RT India-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վերադառնում ենք այն օրերին, երբ ամեն ինչ որոշվում էր ուժով, երբ ոչ ոք չէր ճանաչում որևէ միջազգային իրավունք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց, որ ինքը որևէ հետաքրքրություն չունի միջազգային իրավունքի նկատմամբ», - ասել է ռուս դիվանագետը։
Ըստ Լավրովի՝ ներկայիս աշխարհում առավել մեծ նշանակություն ունեն ոչ թե հայտարարությունները, այլ կոնկրետ գործողությունները։ Նա մասնավորապես նշել է ԱՄՆ-ի օրինակը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հետևել իրական քայլերին, այլ ոչ թե միայն խոսքերին, քանի որ վերջիններս հաճախ չեն համապատասխանում իրական քաղաքականությանը։
Որպես իրավիճակի կառուցողական լուծում՝ ՌԴ արտգործնախարարը մատնանշել է ԲՐԻԿՍ-ի ձևաչափը։ Նրա ձևակերպմամբ՝ այս կառույցի նպատակը պետությունների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու շահերի հավասարակշռության որոնումն է։ Լավրովը շեշտել է, որ նման մոտեցումը չպետք է ընկալվի որպես պարզ այլընտրանք, այլ պետք է դառնա հիմնական օրակարգ՝ անտագոնիզմից և նոր հակամարտություններից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...