16:00 Լուրերը մեկ տողով. Միջադեպ օդում, ուղիղ առևտուր Թուրքիայի հետ և աղմկահարույց ձերբակալություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ՆԳՆ-ն հերքել է Մասիս-Էջմիածին խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցների մասին լուրերը։ Ոստիկանությունը ձերբակալել է խուլիգանության մասնակից ինը անձի, ովքեր վնասել էին հասարակական կարգը և դիմել փախուստի։
•Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ «Ջերմուկ» հանքային ջրի և մրգերի արտահանման հետ կապված որևէ խնդիր չկա։ Ըստ նախարարի՝ արտահանման ծավալները շարունակում են աճել, և խաղողի մթերման գործընթացը նույնպես վտանգված չէ։
•Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտվել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Այսուհետ հայ տնտեսվարողները կարող են ապրանքներ ներմուծել անմիջապես իրենց անունով՝ առանց երրորդ երկրների միջնորդության։
•Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդը պահանջել է արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Մոսկվա։ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետը վիրավորել է Ռուսաստանին և չպետք է այլևս այցելի երկրի մայրաքաղաք։
•Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Եվրադիվանագիտության ղեկավարին սեփական մանդատից դուրս հայտարարություններ անելու համար։ Մարիա Զախարովան նշել է, որ Կայա Կալասի հնչեցրած մտքերը թելադրված են այլ ուժերի կողմից։
•Մարին Լը Պենը մտադիր է առաջադրվել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում՝ չնայած դատարանի սահմանած արգելքին։ Նա պատրաստվում է օգտագործել իրավական պաշտպանության բոլոր միջոցները՝ պայքարը շարունակելու համար։
•Մոսկվայից Վրաստան թռչող ինքնաթիռը հարկադրված վերադարձել է օդանավակայան ուղևորի կողմից ծորակը կոտրելու պատճառով։ Տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո ուղևորները Բաթումի են հասել չորս ժամ ուշացումով։
Նմանատիպ հոդվածներ
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...
12:00 Լուրերը մեկ տողով. Շանը մեքենայից կապած քարշ տվողը ձերբակալված է. սենսացիոն բացահայտումներ Ստամբուլի բանակցություններից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Արմավիրում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած և...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...