Թրամփին առաջարկում են վերադարձնել հայ գերիներին ու հանել Բաքվի դեմ պատժամիջոցները
Atlantic Council-ի փորձագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում են չեղարկել Բաքվի դեմ պատժամիջոցները՝ հայ գերիների դիմաց: Ամերիկացի փորձագետները նշում են` Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ նմանատիպ գործարքը կբերեր զգալի շահույթ՝ շատ ավելի փոքր ռիսկերի պարագայում:
«Այս «մեծ գործարքը» իրականացնելու համար Թրամփի վարչակազմը Կոնգրեսի հետ համատեղ պետք է առաջարկի վերացնել Բաքվին զենքի վաճառքի արգելքը՝ դրա դիմաց ստանալով ադրբեջանական բանտերում անարդարացիորեն պահվող անձանց ազատ արձակումը», - նշել են փորձագետները:
Atlantic Council-ի ծրագիրը Բաքվին առաջարկում է Հայաստանի ընտրություններին ընդառաջ՝ հունիսին, որպես «բարի կամքի» ժեստ ազատ արձակել 2023 թվականին Ղարաբաղում գերեվարված հայերի մի մասին։
Որից հետո Վաշինգտոնն ու Բաքուն կհամաձայնեցնեն 907-րդ բաժնի` զենքի վաճառքի արգելքի չեղարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...