Ռուսաստանում Հայաստանի դեսպանը վերադարձել է Երևան
Ես արձակուրդում եմ և գտնվում եմ Հայաստանում, երեկ եմ եկել։ Այս մասին NEWS.am–ի թղթակից հետ զրույցում նշել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Մեկ տարի և 7 ամսվա ընթացքում որոշեցի, որ կարող եմ ինձ թույլ տալ իմ անցած տարվա արձակուրդն իրացնել»,–ասել է նա։
Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ իրեն հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոք հայտնել, որ Հայաստանը Երևանում հարթակ է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և վերջինս Ռուսաստանի դեմ հայտարարություններ է արել, Արսենյանն ասել է. «Հայաստան հայտագիր չի փոխանցվել, Ռուսաստանի կողմից մեզ որևէ բան, որևէ թղթային կրիչ չի եղել։ Եղել է բանավոր զրույց, որի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ–ն։ Հայտագիրը նոտան է, ինձ նման բան չեն տվել»։
Հարցին՝ այդ հարցով ԱԳՆ–ում որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է, նա պատասխանել է. «Ես արձակուրդում եմ, չեմ աշխատում»։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...