Ռուսաստանցիները շարունակում են գալ Հայաստան. ցուցանիշներ
2026 թվականին Ռուսաստանը պահպանել է առաջատար դիրքը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով: Տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 245 178 ռուսաստանցի, ինչը կազմել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 36 տոկոսը։ Այդ մասին տեղեկանում ենք վիճակագրական տվյալներից:
Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում երկիր է այցելել 625 843 զբոսաշրջիկ՝ 119 հազարով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում:
Առաջատար եռյակում են նաև Վրաստանը՝ 93 123 զբոսաշրջիկ (14%) և Իրանը՝ 48 450 քաղաքացի (7%)։
Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Ուկրաինան (9 229 մարդ, 1,35%) և Գերմանիան (9 012 մարդ, 1,31%)։
Զբոսաշրջիկների հիմնական մասը (57%) ժամանել է օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով։ Ցամաքային անցակետերից ամենամեծ ուղևորահոսքը գրանցվել է «Բագրատաշեն» անցակետում (16%), իսկ ամենափոքրը՝ «Այրում» անցակետով (1%):
Այցելուների ամենաակտիվ խումբը 35–44 տարեկաններն են։ Ամենափոքրը բաժին է ընկնում 13–17 տարեկան դեռահասներին և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին։
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...