Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի նախագահը զգուշացնում է Փաշինյանին. կոշտ հայտարարություն ՌԴ-ից

Davit Jalalyan
ՌԴ Պետդումայի նախագահը զգուշացնում է Փաշինյանին. կոշտ հայտարարություն ՌԴ-ից

«Մեր հարաբերություններն երկրների հետ կառուցվում են բարեկամության, փոխշահավետ համագործակցության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ Այնտեղ, որտեղ դրանք ձևավորվում են համակողմանիորեն, դա վերաճում է ռազմավարական գործընկերության և ավելին՝ դաշնակցային հարաբերությունների», – գրել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր Տելեգրամի ալիքում՝ հավելելով, որ «հաշվի առնելով ձեռք բերված մակարդակը՝ կառուցվում է աշխատանքը, ընդգծվում է, թե որքան կարևոր է մեզ համար զարգացնել հարաբերությունները երկրների և ժողովուրդների միջև»։


«Մեր կողմից, չնայած այն հանգամանքին, որ Պետական դուման ներկայացված է տարբեր քաղաքական խմբակցություններով և յուրաքանչյուր պատգամավոր իրավիճակը տեսնում է յուրովի, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի բարեկամությունն ամրապնդվի», – ընդգծել է Պետդումայի նախագահը։ Նա նշել է, որ պատգամավորները դրան հետևում են «անփոփոխ»։


Վյաչեսլավ Վոլոդինը որոշել է բարձրացնել մի թեմա, որը, նրա խոսքերով, «ոչ մեկին անտարբեր չի թողել»։ «Բոլորը դրա վրա ուշադրություն դարձրին։ Սակայն, ելնելով վերոգրյալից, չշտապեցի անմիջապես արտահայտվել այդ մասին», – գրել է նա։


«Մայիսի 9-ը սրբազան օր է ԽՍՀՄ բազմազգ ժողովրդի համար, իսկ այսօր՝ բոլոր ինքնիշխան պետությունների համար, որտեղ բնակվում են նրա նախկին քաղաքացիները։ Դա մեզ միավորում է», – հիշեցրել է Պետդումայի նախագահը։


«Հիմա այս թեման ճիշտ է քննարկել։ Այն լռության մատնել չի կարելի։ Խոսքը պարկեշտության մասին է, – շարունակել է նա։ – Ուղղակի Հաղթանակի տոնի նախաշեմին՝ մի տոնի, որը միավորում է, ինչպես արդեն ասացի, բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, Երևանում տեղի ունեցավ գագաթնաժողով, որին հավաքվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը»։


Պետդումայի նախագահը հիշեցրել է, որ «դրան հաջորդեցին ժամանածների ելույթները, հայտարարությունները, ներառյալ նրանց միացած, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի «անձնական» հյուրի՝ կիևյան արյունոտ ռեժիմի ղեկավար Զելենսկու ելույթը»։


«Միանգամայն ակնհայտ է՝ մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների, այո նաև հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական քայլ Նիկոլ Վովայիի կողմից այս արարքը անվանել չի կարելի», – համոզված է Վյաչեսլավ Վոլոդինը։


«Կանխատեսում եմ, որ կսկսվեն այնպիսի հայտարարություններ, թե՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կամ կան, կամ չկան», – հայտարարել է Պետդումայի նախագահը։


Նրա կարծիքով՝ «կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն օժտված է այդ որակներով»։ «Մենք հայ ժողովրդի հետ ունենք ամենամտերիմ և լավ հարաբերություններից մեկը։ Ռուսաստանի տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե հավասար է Հայաստանում բնակվողների թվին։ Մեր երկրում հայերն իրենց դրսևորում են այլ ազգությունների հետ հավասար, զբաղեցնում են պաշտոններ, ընտրվում պատգամավորներ՝ օգնելով Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին», – հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։


«Ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Ավելի մոտ կլինե՞ն մեր պետությունները, թե՞ ավելի հեռու։ Լարվածությունը հարաբերություններում ավելի քիչ կլինի՞, թե՞ ավելի շատ», – հարցեր է հնչեցրել Պետդումայի նախագահը։


«Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամա զուգահեռ է առաջանում՝ հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում։ Պե՞տք է դա Հայաստանի շարքային քաղաքացիներին», – եզրափակել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250