ՌԴ-ն Հայաստանին ԱԷԿ-ի նոր նախագիծ է առաջարկել
Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել Հայաստանի կարիքները «մեկ դարով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե լինի հայկական ղեկավարության կամքով, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, իսկ գուցե՝ դարերով։ Միևնույն ժամանակ, այն վերջնական սպառողի համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը», - ընդգծել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի առաջարկը հայկական ատոմակայանի վերաբերյալ կարող է «մեկ դար առաջ» փակել Հայաստանի պահանջները։ ՌԴ-ից նաև հավելել են` Մոսկվան «արձանագրել է Փաշինյանի հայտարարությունը, որ հանրապետությունը մտադիր չէ քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը «Ռուսաստանի մեջքի ետևում»։
«Բրյուսելում նույնիսկ չեն մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջերս փորձում էր պահպանել հավասարահեռ դիրքորոշում ուկրաինական ճգնաժամի հարցում։ Ըստ էության, Հայաստանն օգտագործեցին որպես հարմար հարթակ իրենց քաղաքական նախագծերի համար», — արձանագրել է դեպարտամենտի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունը Երևանին չի առաջարկում Ռուսաստանի հետ շահավետ կապերի որևէ շոշափելի այլընտրանք։