Մոսկվան պարզաբանել է ՀԿԵ կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հարցերը
Ռուսական կողմը Հայաստանին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարմանն առնչվող բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՀԿԵ կոնցեսիայի թեման մանրամասն քննարկման առարկա է դարձել ապրիլի 1-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ըստ դիվանագետի՝ հայկական կողմին հուզող հարցերին տրվել են պատասխաններ, և ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքային մոդալությունների վերաբերյալ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցությունը։
Կալուգինը նշել է, որ Մոսկվան արձանագրել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը չի պատրաստվում կոնցեսիայի հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»։ Նա անհամաձայնություն է հայտնել այն տեսակետին, թե ռուսական ընկերության կողմից երկաթուղիների կառավարումը սահմանափակում է Հայաստանի մրցակցային հնարավորությունները։ Դիվանագետի պնդմամբ՝ հենց կոնցեսիայի շրջանակներում իրականացված աշխատանքն է հիմք ստեղծել, որ այսօր հնարավոր լինի խոսել Հարավային կովկասում տրանսպորտային ուղիների վերագործարկմանը Հայաստանի մասնակցության մասին։
Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում ներդրվել է շուրջ 30 միլիարդ ռուբլի, իսկ երկրի բյուջե է փոխանցվել մոտ 15 միլիարդ ռուբլի։ Ներդրումների մի մասն ուղղվել է շարժակազմի թարմացմանը, իսկ Երևան-Գյումրի երթուղու նոր գնացքներից մեկն անձամբ փորձարկել է վարչապետը։ Կալուգինը նաև ընդգծել է, որ ՀԿԵ-ն ապահովում է շուրջ 2,5 հազար աշխատատեղ՝ մնալով խոշորագույն գործատուներից մեկը։ Նա վստահություն է հայտնել, որ ռուս մասնագետների կառավարումը համատեղ փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժի գրավականն է։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...