Իրանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
Թեհրանը Հաագայի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների և պատժամիջոցների պատճառով, հայտնել է Իրանի դատական իշխանությունների հետ կապված «Միզան» գործակալությունը։
«Իրանի կառավարությունը հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի՝ «Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական ագրեսիայի», «տնտեսական պատժամիջոցների սահմանման» և «ուժ կիրառելու սպառնալիքների» պատճառով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ նրա տվյալների՝ բողոքը ներկայացվել է Իրանի դեմ «12-օրյա պատերազմի» ժամանակ (2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի մասնակցությամբ Իսրայելի ռազմական հակամարտությունն ընդդեմ Իրանի) ԱՄՆ-ի կողմից «միջազգային պարտավորությունների» խախտման պատճառով։ Փաստաթուղթն ինքնին գրանցվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Գործակալությունը նշում է, որ Իրանի կառավարությունը հայցը ներկայացրել է 1981 թվականի Ալժիրյան համաձայնագրերի համապատասխան, որոնք ենթադրում են միջազգային արբիտրաժային տրիբունալի ստեղծում Իրանի և ԱՄՆ-ի միջև վեճերը լուծելու համար և Վաշինգտոնի հրաժարումը, ի թիվս այլոց, Թեհրանի գործերին միջամտելուց։
«Միզան»-ի հաղորդմամբ՝ Իրանը խնդրում է արբիտրաժին միջամտել և պահանջել ԱՄՆ-ից դադարեցնել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի միջամտությունը Իրանի ներքին գործերին, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցել պատճառված բոլոր վնասները։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...