Պատահարներ

Հանտավիրուսի դեմ արդյունավետ բուժում դեռ չկա․ EMA-ի հայտարարությունը

Հանտավիրուսի դեմ արդյունավետ բուժում դեռ չկա․ EMA-ի հայտարարությունը
Հանտավիրուսի դեմ այս պահին հաստատված մասնագիտացված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր չկան։Եվրոպական միության դեղամիջոցների գործակալությունը (EMA) հայտնել է, որ հանտավիրուսով վարակված անձանց բուժումը…

Հանտավիրուսի դեմ այս պահին հաստատված մասնագիտացված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր չկան։


Եվրոպական միության դեղամիջոցների գործակալությունը (EMA) հայտնել է, որ հանտավիրուսով վարակված անձանց բուժումը սահմանափակվում է միայն օժանդակ թերապիայով։ Հատուկ հակավիրուսային միջոցների բացակայության պայմաններում վճռորոշ է հիվանդներին ժամանակին վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխելը, որտեղ հնարավոր է ապահովել պատշաճ բժշկական օգնություն։


Կարգավորող մարմնից նշել են, որ պատրաստ են աջակցել վարակի դեմ պատվաստանյութերի ու նոր դեղերի ստեղծմանը։ Գործակալությունը մշտադիտարկում է իրավիճակը և խրախուսում գիտական այն հետազոտությունները, որոնք կարող են նպաստել հիվանդության կանխարգելման արդյունավետ մեթոդների հայտնաբերմանը։


Միաժամանակ, ԵՄ կառույցը հերքել է համանցանցում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե հանտավիրուսը կապ ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ։ Այդ պնդումները բնորոշվել են որպես գիտական հիմնավորում չունեցող ապատեղեկատվություն։ Մասնագետները հորդորում են վստահել բացառապես պաշտոնական և ստուգված տվյալներին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250