Ախալքալաքցի գործարարներին փորձում են բերել ՀՀ` Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու համար. ԶԼՄ
Bagramyan26-ի տեղեկություններով՝ «կալուգացիները» ծրագրում են Ռուսաստանում խոշոր ռեսուրսներ հատկացնել ախալքալաքցի հայերին, որպեսզի նրանք ընտրությունների ընթացքում գան Հայաստան և քվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին։
Մասնավորապես, աղբյուրի հասած տեղեկությունների համաձայն՝ «Մոսկվայի հայ համայնքի նախագահ» Նորիկ Թևանյանը, Արա Աբրահամյանի հանձնարարությամբ, ապրիլի վերջին մոսկովյան ռեստորաններից մեկում բանկետի էր հրավիրել Ռուսաստանում գործունեություն ծավալող շուրջ 200 ախալքալաքցի հայ գործարարների։
Բանկետից հետո Թևանյանը առանձին հանդիպումներ է անցկացրել այդ գործարարների խմբերի հետ և հանձնարարել կազմակերպել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող իրենց համագյուղացիները ընտրությունների օրերին ժամանեն Հայաստան և իրենց ձայները տան «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ջավախքում լուրեր են պտտվում առ այն, որ Թևանյանի հանձնարարությամբ Ռուսաստանում բնակվող ախալքալաքցի հայ գործարարները պատրաստվում են իրենց համագյուղացիներին բաժանել նախընտրական կաշառք՝ յուրաքանչյուր անձի համար 100 դոլարի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...