Վրաստանից Հայաստան եկող գազատարի մի հատված կտեղափոխվի. մանրամասներ
Հայաստանի և Վրաստանի միջև գործող գազատարի 5,5-կիլոմետրանոց հատվածի տեղափոխման որոշումը պայմանավորված է խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնել է, որ աշխատանքների նպատակը հանրապետության հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Ավելի վաղ վրացական կողմը տեղեկացրել էր, որ գազատարի նշված հատվածը տեղափոխվելու է հայկական կողմի խնդրանքով, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ դա կարող է կապված լինել երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի հետ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ այս մայրուղին ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրանով է ստացվում Ռուսաստանից ներկրվող բնական գազի ավելի քան 80 տոկոսը։ Նոր կառուցվող հատվածը թույլ կտա նվազեցնել վթարների ու խափանումների ռիսկերը։ Նախարարությունից նաև վստահեցրել են, որ շինարարության ընթացքում Հայաստանում գազամատակարարման ընդհատումներ չեն լինի։
Գործընթացն արդեն մեկնարկել է և պետք է ավարտվի մինչև 2027 թվականի վերջը։ Նախագիծն իրականացվում և ֆինանսավորվում է վրացական կողմի միջոցներով։ Հարցը նախապես համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։Վ...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապաոյանը՝ Wildberries-ում և OZON-ում հայկական ապրանքների վաճառքի կասեցման մասին
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կոչ է արել սառնասրտորեն վերաբերվել այն տեղեկությանը, որ Wildberries-ը և Ozo...