Ուսուցիչներին ստիպողաբար տանում են հանրահավաքի․ Նարեկ Կարապետյան
Կապանը ես հիշում եմ այն ժամանակ, երբ մենք սկսել էինք «Մեր ձևով» շարժումը։ Հիշո՞ւմ եք՝ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցուն պաշտպանելու համար և այդ ժամանակ մենք ստեղծեցինք շարժում, որն այսօր վերածվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի, որ այսօր հայտ է ներկայացնում երկրում փոփոխություններ բերելու: Այս մասին Կապանում, քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Ես լավ եմ հիշում այդ օրն ու ձեզ ասում եմ, որ այդ օրվա ձեր վերաբերմունքը տվեց մեզ մեծ էներգիա՝ բերելու այս փոփոխությունները, վերջապես ստեղծելու ընդդիմադիր ուժ, որը կլինի երիտասարդ, մաքուր ձեռքերով, լավ, պրոֆեսիոնալ մարդկանցով կազմած, որ երկրում որակական փոփոխություններ բերեն։
Այս աշխարհում մի օրենք կա, եթե դու մեկին վատ բան ես ասում, քեզ հետ է գալիս։ Նա ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի տանելու համար։ Ինքը, ուր գնում է, ուսուցիչներին, որոնք իր հետ չեն, ստիպողաբար տանում են հանրահավաքի։
Եվ ոչ միայն, պետական աշխատողներին: Պետական աշխատողները ՀՀ ազատ քաղաքացիներ են իրենց հայացքներով: Ինչ ինքն ասել է, իր գլխին է եկել, ինչ ինքը քննադատել է, նույնը արել է»,-նշել է Նարեկ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...