Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողները, Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսության»-ը մասնակցելուց հետո, այցելել են Գյումրի։ Նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևության մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հայ-թուրքական սահմանին նրանք հանդիպել են Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ասոցիացիայի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ և քննարկել սահմանի բացման կարևորությունը։ Բարսեղյանը նշել է, որ Ախուրիկի կայարանը Սառը պատերազմի դարաշրջանի երկաթուղային ցանցի մաս է կազմում և այդ կայարանը Հայաստանից Թուրքիա տանող վերջին կետն է ու այնտեղից այն Եվրոպա տանող ճանապարհի վերջին կայարանն է։ Ըստ Բարսեղյանի՝ այն կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև Միջին միջանցքի մի մասը։
Նա նաև հիշեցրել է, որ այս երթուղին գործել է խորհրդային տարիներին և բաց է մնացել մեկ տարի՝ 1992-93 թվականներին։ Ըստ նրա՝ սահմանի վերաբացումը կարող է զգալիորեն ազդել երկու երկրների առևտրի և հարաբերությունների զարգացման վրա։ Բարսեղյանը նաև հավելել է, որ դա օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային և Հայաստանին, այլև հարևան երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...